Art Discovery -ն հանրային մշակութային կրթություն իրականացնող կազմակերպություն է: Մենք իրականացնում ենք մշակույթի և արվեստի պատմության հանրային դասախոսություններ, դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համակարգված կերպով լրացնել մշակույթի և արվեստի ոլորտում ունեցած իրենց գիտելիքները:
Մեր գործունեությունը սկիզբ է առել 2010 թ.-ին տարբեր թանգարաններում, պատկերասրահներում, մշակութային այլ վայրերում (Հայաստանի ազգային պատկերասրահ, Ռուսական արվեստի թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Հայաստանի նկարիչների միություն, Նարեկացի արվեստի միություն, Արև պատկերասրահ, «Գրիգորյան» արվեստանոց-ցուցասրահ, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան և այլն), ինչպես նաև տարբեր դպրոցներում իրականացված՝ հայ և համաշխարհային մշակույթի և արվեստի թեմատիկ-ճանաչողական դասախոսությունների և դասընթացների իրականացմամբ:
Սկսած 2016 թ.-ից, հաշվի առնելով Հայաստանի հանրապետության մարզերում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ներառված լինելու անհրաժեշտությունը, անցանց (offline) դասախոսություններին զուգահեռ մենք սկսեցինք իրականացնել առցանց (online) դասընթացներ և դասախոսություններ ևս, որոնք իրականացվելով տարբեր ձևաչափերով, հնարավորություն են տալիս Հայաստանի և աշխարհի ցանկացած վայրից մասնակցելու մեր ծրագրերին:
Այս տարիների ընթացքում, աշխատելով հազարավոր մարդկանց հետ, մենք իրականացրել ենք հայ և համաշխարհային մշակույթի և արվեստի դասախոսություններ և դասընթացներ, մեր աշխատանքի գլխավոր նպատակ համարելով հատկապես ազգային մշակույթի մասին գիտելիքի տարածումը:
Մշակույթը ստեղծողի արտացոլումն է, ազգային մշակույթը՝ ազգի, ուստի հայրենաճանաչությունը, սեփական որակների ճանաչումն ու գիտակցությունը կարևորագույն նշանակություն ունի մեզ համար: Գիտակցելով սա, ինչպես նաև հաշվի առնելով ազգային մշակույթի իմացության անհրաժեշտությունը մեր հանրության շրջանում, մեր գործունեության հիմնական նպատակը ազգային մշակույթի վերաբերյալ գիտելիքի տարածումն է: