Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Art-Discovery.com ԿԱՅՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

Art-Discovery.com կայքը հարթակ է,

  1. Որը արվեստասեր հանրության համար ստեղծում է արվեստի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն:
  2. Որը մասնագետների համար հանդիսանում է լայն հանրությանը գիտելիք փոխանցելու հարթակ:
  3. Որը իր մասնագիտական անձնակազմով կարևորում է գիտական ճշտված և պատշաճ կերպով տրամադրվող ինֆորմացիան:
  4. Որտեղ կարևորվում են բարձր արժեքները, այն է՝ հայրենասիրությունը, ազգային արժեքների պահպանումն ու տարածումը, մարդասիրությունը, հանդուրժողականությունը, բարեկրթությունը և այլն:
  5. Որտեղ մշակույթով և արվեստով հետաքրքրվող մարդիկ հնարավորություն ունեն ձեռք բերելու համախոհներ, թողնելու մեկնաբանություններ և այլն:

1. ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է

Կրճատել մշակույթի ոլորտի մասնագետների և լայն հանրության միջև տարածությունը, երկու կողմերի համար ստեղծել մշակույթի և արվեստի վերաբերյալ նյութով հագեցած, մատչելի համակարգ, որտեղ մասնագետները կունենան արվեստով և մշակույթով հետաքրքրվող հանրությանը իրենց կողմից հետազոտվող նյութը և դրան առնչվող գիտելիքը լայն հանրությանը փոխանցելու հնարավորությունը:

  • Առցանց (streame) դասընթացներին մասնակցելու հնարավորություն:
  • Վիդեոդասեր, վիդեոկուրսեր:
  • Մշակութային միջոցառումների, իրադարձությունների (events) մասին տեղեկատվություն:
  • Էջ (blog) որտեղ կզետեղվեն մասնագետների կողմից տրամադրված նյութեր, հոդվածներ:
  • Աուդիոգրքեր
  • Առցանց պատկերասրահ
  • Էջ (wall)՝ արվեստասեր անհատների շփման, ինֆորմացիայի, կարծիքների, գիտելիքի փոխանակման համար (մեկնաբանությունների տեսքով):
  • Մանկական մշակութային նյութեր պարունակող էջ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ

2. Art-Discovery.com կայքին բաժանորդագրվելու կանոնները:

art-discovery.com կայքի այն օգտատերերին, որոնց բաժանորդագրվել են (SUBSCRIBE), հասանելի կլինեն կայքում գտվող տեսագրությունները այնքան ժամանակ քանի դեռ բաժանորդագրությունը չի կասեցվել օգտատիրոջ կողմից:

art-discovery.com կայքի այն օգտատերերը որոնք բաժանորդագրված (SUBSCRIBE) չեն, սակայն վճարում են որևէ առանձին ընտրած դասախոսության (վիդեոնյութի) հասանելիություն ունենալու համար, ստանում են տվյալ նյութի հասանելիությունը art-discovery.com կայքի կողմից 108-օրյա դիտման իրավունքով։

Դասընթացը առցանց տարբերակով (STREAME) գնելու դեպքում մինչև դասընթացի ավարտը օգտատերը, լրացուցիչ կերպով, կունենա հասանելիություն կայքում այլ նյութերի նկատմամբ ևս, հետևյալ սկզբունքով. STREAME = STREAME + SUBSCRIBE:

3. Կայքից օգտվելու պայմաններ

Անվտանգություն և նույնականացման նպատակով

  1. Օգտագործել օգտատիրոջ իրական անունը:
  2. Որպես օգտատեր ստեղծել միայն մեկ էջ , որտեղ տեսանելի կլինի իրական օգտատերը, և օգտագործել այն միայն անձնական նպատակով։
  3. Գաղտնի պահել ծածկանունը, չտրամադրել art-discovery.com կայքից օգտվելու հնարավորությունը այլ անձանց։

art-discovery.com կայքի ծառայություններից օգտվելիս հորդորում ենք.

  1. Հետևել հեղինակային իրավունքի վերաբերյալ օրենքով սահմանված դրույթներին:
  2. Պահպանել փոխադարձ հարգանք:
  3. Պահպանել մարդասիրական, բարոյական և համակեցության կանոնները:

art-discovery.com կայքում զետեղված դասընթացը կամ որևէ այլ նյութ չի կարող կրկնօրինակվել ձեր կողմից, վերավաճառվել, և որևէ կերպ ցուցադրվել այլ հարթակներում։ Կայքում հրապարակված բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Դրանք հանդիսանում են art-discovery.com կայքի սեփականությունը։

Բոլոր պայմաններին Ձեր կողմից համաձայնելուց հետո Ձեզ կտրվի art-discovery.com կայքից օգտվելու հնարավորություն, որից հետո կարող եք ընտրել կայքից օգտվելու՝ առաջարկված տարբերակներից մեկը: