Դաս 4. Արևելք (մաս երկրորդ)
«Արևելք» (մաս II) դասախոսության ընթացքում շարունակվում է Սարյանի եգիպտական շրջանի ստեղծագործությունների դիտումն ու մեկնաբանումը, ինչպես նաև ներկայացվում են Պարսկաստան նկարչի կատարած ճամփարդության տպավորություններով ստեղված գործերը: Գեղանկարչական գծի, գույնի և ձևի պարզեցման սկզբունքների որոնման ընթացքում Սարյանի համար կարևոր նշանակություն ունեցավ եգիպտական արվեստի մեթոդը: Ահա թե ինչն էր նրա համար ուշագրավ. «Նրանց մոտ պայմանական «սխեմաները» ոչ թե անկարողության ծնունդ են, ոչ թե նրանք չէին կարող մարդուն առարկաները վերարտադրել սովորական-բնական տեսքով, այլ արդյունքն են այն բանի, որ եգիպտացի նկարչի համար գեղեցիկ էին պատկերման հենց այն համադրումներն ու ձևերը, որոնք կան նրանց գործերում: Ուրեմն դա պրիմիտիվիզմ չէ, այլ պատմական արդարացի համազմունք, որը մարդկությանն է թողել անկրկնելի հուշարձաններ: Բնորդից հեռանալու տարբեր մոմենտները, որ նկատվում են եգիպտական արվեստում, կատարվել են հանուն գեղարվեստական արտահայտչականության և խիստ մտածված ու տրամաբանական են»:
1
Կիսվել
Ընդամենը 1500 AMD
0 Մեկնաբանություն
Դասեր
Դաս 4. Արևելք (մաս երկրորդ)
Դաս 3. Արևելք (մաս I )
Դաս 1. «Հեքիաթներ և երազներ» (մաս I)
Դաս 2. «Հեքիաթներ և երազներ» (մաս II)